2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառում

2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառման նպատակն է հանրապետության բոլոր մարզերում կաթի արտադրության գործընթացին աջակցելու նպատակով սուբսիդավորել կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին (այսուհետ՝ շահառու)։

Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող՝ 3 գլուխ և ավելի կովեր տնօրինող այն տնտեսավարող սուբյեկտները, բայց այդ սահմանաչափը չի կարող գերազանցել 20 գլուխը, որոնց տնօրինության տակ գտնվող կովերը հաշվառված են «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում և ներառված են եղել գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներում: 

Սուբսիդավորումը տրամադրվում է շահառուի կողմից տնօրինվող միայն 3-րդ գլխից սկսած կովերի համար՝ մեկ կովի հաշվով 15000 դրամի չափով։

Միջոցառման մասնակիցներն են՝

  1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.
  2. Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը.
  3. Հայաստանի Հանրապետության համայնքները կամ բնակավայրերը․
  4. կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 8 մայիսի 2026 թվականի N 640-Լ որոշում

Խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.

ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Տեսանյութ

Photo 2026 06 01 16 29 42

Դիտել տեսանյութը՝ այստեղ

ԹԵԺ ԳԻԾ

81 40

Հղումներ

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ