Անհատ խորհրդատուի ընտրության նպատակով հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր /«Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագիր
մարտի 17, 2026
Անհատ խորհրդատուի ընտրության նպատակով
հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր
Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝ «Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագիր
Ծրագրի համարը՝ CAM 1002 06 (IADAAM)
Դրամաշնորհի համարը՝ Դրամաշնորհ No. CAM 1002 06 D
Նշանակման անվանումը՝ Ծրագրի օգնական (Խորհրդատու)
Հղման համարը՝ IADAAM-S-26-6 /ըստ Գնումների պլանի/
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ԵՄ/Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ստացել է դրամաշնորհ «Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի (այսուհետ Ծրագրի) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով վճարել Ծրագրի օգնականի՝ տեղական փորձագետի ծառայությունները:
2. Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` աջակցել Ծրագրի իրականացմանը և աջակցել Ծրագրի ազգային ղեկավարին՝ ապահովելու բոլոր գործողությունների անխափան ընթացքը:
3. Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝
- Աջակցել Ծրագրի Ազգային ղեկավարին իր պարտականությունների կատարմանը, սերտորեն համագործակցել Ծրագրի ազգային ղեկավարի հետ՝ իրականացնելու տարբեր պարտականություններ, ինչպիսիք են բյուջետավորումը, ֆինանսական վերահսկողությունը, գրառումների ապահովումը և պահպանումը, հաշվետվությունները և հաղորդակցությունը Ծրագրի Կառավարման կոմիտեի և այլ շահագրգիռ կողմերի հետ;
- Վերահսկել ծրագրի գրասենյակի ամենօրյա գործունեությունը, համոզվելով, որ այն ամբողջովին ապահովված է անհրաժեշտ նյութերով, կազմակերպված և հագեցած՝ ծրագրի գործողություններին աջակցելու համար;
- Կազմել նամակագրության սևագրևեր և կատարել թարգմանություններ՝ կապված իրականացվող ծրագրի շրջանակներին, ինչպես նաև պարզաբանել, հետևել, պատասխանել տեղեկատվության հարցումներին;
- Համակարգել այցելություն իրականացնող փորձագետների աշխատանքները, կազմակերպել հանդիպումներ, փոխադրումներ, թարգմանություններ, անհրաժեշտության դեպքում, պատրաստել ճեպազրույցներ և հիմնական տեղեկատվական նյութեր;
- Իրականացնել թարգմանություններ և մեկնաբանություններ ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումներում;
- Աջակցել ծրագրի միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը, տեղեկատվության տարածմանը;
- Կատարել նախագծի իրականացման հետ կապված այլ պարտականություններ, ինչպես նշանակվել է Ծրագրի Ազգային ղեկավարի կողմից:
4. Աշխատանքները նախատեսվում է իրականացնել Ծրագրի իրականացման ողջ ընթացքում՝ 2026թ.-ի ապրիլից մինչև 2027թ.-ի նոյեմբեր:
5. ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն Ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:
6. Հետաքրքրված խորհրդատուները պետք է ունենան հետևյալ հիմնական որակավորումները՝
- Բարձրագույն կրթություն սոցիալական գիտությունների, կամ գյուղատնտեսության, կամ տնտեսագիտության, կամ պետական կառավարման, կամ հարակից բնագավառներում,
- Անգլերենի ապացուցված գիտելիք/իմացություն (եթե վերապատրաստված է այլ ոլորտում) կամ համապատասխան տեխնիկական փորձ (եթե վերապատրաստված է լեզվաբանական ուղղությամբ),
- Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ, ներառյալ տարբեր փորձագետների հետ աշխատելու և դինամիկ հանգամանքներին հարմարվելու կարողություն,
- Ծանոթություն Հայաստանի կառավարության կառույցներին և ընթացակարգերին՝ կառավարությունում կամ պետական հաստատություններում աշխատելու առնվազն 1 տարվա փորձ,
- Հայերենի սահուն իմացություն, ինչպես նաև անգլերենի բանավոր, ինչպես նաև կարդալու և գրելու հմտությունները, ռուսերենի իմացությունը առավելություն է: Հանդիպումների ժամանակ փաստաթղթերը թարգմանելու և արձանագրելու ունակություն,
- Ընդհանուր համակարգչային ծրագրերի օգտագործման հմտություններ,
- Ֆինանսական հաշվառման և ծրագրին առնչվող այլ փաստաթղթերի պահպանման փորձ,
- Տարբեր գործընկերների, այդ թվում՝ պետական կառույցների և դոնորների հետ համագործակցելու ունակություն:
7. Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Ֆրանսիական Զարգացման Գործակալության ուղեցույցների «Արտասահմանյան երկրներում ՖԶԳ-ով ֆինանսավորվող պայմանագրերի գնումների ուղեցույցի» 1.3 ենթակետին (2017թ փետրվար/վերանայված 2019թ. հոկտեմբեր), որը հասանելի է առցանց՝ AFD-ի www.afd.fr կայքում:
8. Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Արտասահմանյան երկրներում ՖԶԳ-ով ֆինանսավորվող պայմանագրերի գնումների ուղեցույցի» Բաժին 2-ում սահմանված Անհատ խորհրդատուների ընտրության մեթոդի ընթացակարգի համաձայն: Անհատ խորհրդատուի գնահատման չափանիշներն են. ա/ Խորհրդատուի որակավորումը – 30 միավոր, բ/ Ընդհանուր աշխատանքային փորձը - 30 միավոր, գ/ Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում – 40 միավոր:
9. Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:
10. Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն Ծրագրի գնումների բաժին մինչև 2026թ. մարտի 31-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով:
Երևան, Մ. Մկրտչյան փող. 5, 8-րդ հարկ, 827 սենյակ;
Հեռ․ 011-597-284
Էլ-փոստ. azata.tovmasyan@mineconomy.am