Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2026 թվականի ապրիլի 10-ը
հունվարի 16, 2026
Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար հարցազրույց հայտարարելու մասին/առևտրի և ինտեգրացիայի վարչության ԵԱՏՄ և ԱՊՀ համագործակցության բաժնի մասնագետ
Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ Էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչության ԵԱՏՄ և ԱՊՀ համագործակցության բաժնի մասնագետի (ծածկագիր` 23-32.11-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2026 թվականի ապրիլի 21-ին, ժամը 1630-ին Էկոնոմիկայի նախարարության վարչական շենքում (ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մ.Մկրտչյան 5):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
- անձնագիր կամ նույնականացման քարտ (ՀԾ համարանիշ).
- դիպլոմ (ներ) (առկայության դեպքում).
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում).
- արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 139 776 ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
Հարցազրույցի փուլում ստուգվող մասնագիտական գիտելիքների եվ դրանք կիրառելու կարողությունների վերաբերյալ առաջադրանքները (հարցերը) կազմված են հետևյալ բնագավառներից (իրավական ակտերից)՝
- Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր․ հղումը՝
- «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք․ հղումը՝
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ www.mineconomy.am կայք էջում:
Աշխատավայրի հասցեն է՝ ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մ.Մկրտչյան 5:Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2026 թվականի ապրիլի 10-ը։
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Էկոնոմիկայի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման վարչության 011-59-71-98 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն lusgrigoryan@mineconomy.am էլեկտրոնային փոստի հասցեին):
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2026 թվականի ապրիլի 10-ը