Ապրիլի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

ապրիլի 17, 2026

Ապրիլի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելություն։

Քննարկվել են պետական աջակցության ծրագրերի, բիզնես ծրագրերի և նախագծերի, արտադրության կազմակերպման, արտահանման հնարավորությունների, գինեգործության, սերտիֆիկացման, գյուղատնտեսության, ինչպես նաև այլ ոլորտներին առնչվող հարցեր։

Նախարարը լսել է քաղաքացիների խնդիրներն ու առաջարկները և տվել հանձնարարականներ նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակներում դրանց հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։