Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանի տարբեր բուհեր ներկայացնող ուսանողների հետ

փետրվարի 25, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 24-ին հանդիպում է ունեցել Հայաստանի տարբեր բուհեր ներկայացնող ուսանողների հետ։

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղություններին, ներկայացրել տնտեսական ցուցանիշները, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման նպատակով իրականացվող քայլերը։

Նախարարը ուսանողներին խորհուրդ է տվել մեծ ուշադրություն դարձնել կրթությանը. «Աշխատաշուկայում մրցունակ լինելու համար կրթության մեջ բացեր մի թողեք»,- նշել է նա։

Նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք առնչվում էին Հայաստանում տնտեսության ոլորտի զարգացման միտումներին և առաջնահերթություններին, ինչպես նաև մի շարք այլ արդիական թեմաների։