Գևորգ Պապոյանի մասնակցությամբ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «Հայաստանի գյուղատնտեսությունը՝ գյուղոլորտի ուսանողների աչքերով» միջոցառումը

ապրիլի 28, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 28-ին, նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ, կայացել է միջոցառում՝ «Հայաստանի գյուղատնտեսությունը՝ գյուղոլորտի ուսանողների աչքերով» խորագրով։

Միջոցառման շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտոն Քոչինյանի անվան քոլեջի ուսանողները ներկայացրել են Հայաստանի գյուղատնտեսության ապագային նվիրված 20 գեղարվեստական աշխատանքներ։

Շնորհավորելով ուսանողներին՝ նախարարն ընդգծել է, որ գյուղատնտեսությունն այսօր վերափոխվում է՝ դառնալով ժամանակակից, բարձր տեխնոլոգիական և գիտելիքահեն ոլորտ, և ներկայի վրա հենվելով՝ հնարավոր է ունենալ ինտենսիվ գյուղատնտեսություն, որը կապահովի պարենային անվտանգություն, կայուն աշխատատեղեր և բարձր եկամուտներ։

Այնուհետև Գևորգ Պապոյանը ծանոթացել է ներկայացված աշխատանքներին և քոլեջի ուսանողներին հանձնել շնորհակալագրեր։

Միջոցառմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Տաթևիկ Սարգսյանը, ՀԱԱՀ գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը, Ռազմավարական զարգացման գործակալության, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։