Գևորգ Պապոյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը

մարտի 25, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 25-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները, իրականացվող բարեփոխումները և տնտեսական հեռանկարների հիմնական ռիսկերը։

Այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել մի շարք առանցքային թեմաների շուրջ, մասնավորապես՝ 2025–2030 թթ․ արտահանման ռազմավարության, միջազգային շուկաներում հայկական ընկերությունների ներգրավվածության ընդլայնման, օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների, ներդրումային քաղաքականության և խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ։

Քննարկվել են նաև արդյունաբերական և ազատ տնտեսական գոտիների զարգացմանը, ՓՄՁ մրցունակության 2026 -

2030 թթ․ ռազմավարական ծրագրին, ինչպես նաև կապիտալի շուկայի զարգացմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին և սահմանների ապաշրջափակմանը: