Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի (CAFSEP) շրջանակում ավարտվել են ընտրված շահառուների համար նախատեսված դասընթացները
հունվարի 30, 2026
Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի (CAFSEP) շրջանակներում 2025 թվականի դեկտեմբեր ամսին հաջողությամբ ավարտվել են ընտրված շահառուների համար նախատեսված դասընթացները։
Դասընթացների նպատակն էր շահառուների կարողությունների զարգացումը և կայուն ու մրցունակ գյուղատնտեսական գործունեության խթանումը։ Ծրագրի ընթացքում մասնակիցները ձեռք են բերել թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ հետևյալ հիմնական ուղղություններով՝
- մարքեթինգ և շուկաների վերլուծություն,
- ֆինանսական գրագիտություն,
- բիզնես պլանի մշակման հմտություններ,
- ժամանակակից գյուղատնտեսական գործելակերպեր՝
- այգիների և մշակաբույսերի հիմնում ու խնամք,
- վնասատուների և հիվանդությունների դեմ պայքար,
- հողի մշակություն, պարարտացում և սնուցում,
- գրունտային ջերմատներում արտադրության առանձնահատկություններ և այլ կարևոր թեմաներ։
Դասընթացների ավարտը կարևոր քայլ է ծրագրի նպատակներին հասնելու, շահառուների կարողությունների ամրապնդման և կլիմայական փոփոխություններին հարմարեցված կայուն պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ։