Նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

մարտի 13, 2026

Մարտի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։

Քննարկվել են գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռներեցության, պետական աջակցության ծրագրերի, բիզնես ծրագրերի, արտահանման, զբոսաշրջության, հյուրընկալության, շինարարության ոլորտների, ծառայությունների ինչպես նաև մի շարք այլ թեմաների առնչվող հարցեր։

Նախարարը լսել է քաղաքացիների խնդիրներն ու առաջարկները և տվել հանձնարարականներ նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակներում դրանց հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։