Տեղի է ունեցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը

փետրվարի 19, 2026

Փետրվարի 17-ին տեղի է ունեցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի երկու թափուր հաստիքները լրացնելու նպատակով՝ Խորհրդի քննարկմանն են ներկայացվել Գրիգոր Մկրտչյանի և Արա Եղոյանի թեկնածությունները:

Ծանոթանալով թեկնածուների կենսագրությանն ու աշխատանքային գործունեությանը, հստակեցնելով նրանց համակարգմանը ենթակա ոլորտները՝ ՍԱՏՄ կառավարման խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկեցին՝ հաստատելով վերջիններիս պաշտոնավարման նպատակահարմարությունը: