Անհատ խորհրդատուի ընտրության նպատակով հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր /«Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագիր

մարտի 17, 2026

Անհատ խորհրդատուի ընտրության նպատակով

հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր

 

Երկիր՝ Հայաստանի Հանրապետություն
Ծրագիր՝ «Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագիր
Ծրագրի համարը՝ CAM 1002 06 (IADAAM)
Դրամաշնորհի համարը՝ Դրամաշնորհ No. CAM 1002 06 D
Նշանակման անվանումը՝ Ծրագրի օգնական (Խորհրդատու)
Հղման համարը՝ IADAAM-S-26-6 /ըստ Գնումների պլանի/

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ԵՄ/Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ստացել է դրամաշնորհ «Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի (այսուհետ Ծրագրի) իրացման նպատակով և նախատեսվում է այդ գումարների մի մասով վճարել Ծրագրի օգնականի՝ տեղական փորձագետի ծառայությունները:

2. Խորհրդատվական ծառայությունների նպատակն է` աջակցել Ծրագրի իրականացմանը և աջակցել Ծրագրի ազգային ղեկավարին՝ ապահովելու բոլոր գործողությունների անխափան ընթացքը:

3. Խորհրդատուի ծառայությունները (այսուհետ՝ Ծառայություններ) ներառում են՝

  • Աջակցել Ծրագրի Ազգային ղեկավարին իր պարտականությունների կատարմանը, սերտորեն համագործակցել Ծրագրի ազգային ղեկավարի հետ՝ իրականացնելու տարբեր պարտականություններ, ինչպիսիք են բյուջետավորումը, ֆինանսական վերահսկողությունը, գրառումների ապահովումը և պահպանումը, հաշվետվությունները և հաղորդակցությունը Ծրագրի Կառավարման կոմիտեի և այլ շահագրգիռ կողմերի հետ;
  • Վերահսկել ծրագրի գրասենյակի ամենօրյա գործունեությունը, համոզվելով, որ այն ամբողջովին ապահովված է անհրաժեշտ նյութերով, կազմակերպված և հագեցած՝ ծրագրի գործողություններին աջակցելու համար;
  • Կազմել նամակագրության սևագրևեր և կատարել թարգմանություններ՝ կապված իրականացվող ծրագրի շրջանակներին, ինչպես նաև պարզաբանել, հետևել, պատասխանել տեղեկատվության հարցումներին;
  • Համակարգել այցելություն իրականացնող փորձագետների աշխատանքները, կազմակերպել հանդիպումներ, փոխադրումներ, թարգմանություններ, անհրաժեշտության դեպքում, պատրաստել ճեպազրույցներ և հիմնական տեղեկատվական նյութեր;
  • Իրականացնել թարգմանություններ և մեկնաբանություններ ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումներում;
  • Աջակցել ծրագրի միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը, տեղեկատվության տարածմանը;
  • Կատարել նախագծի իրականացման հետ կապված այլ պարտականություններ, ինչպես նշանակվել է Ծրագրի Ազգային ղեկավարի կողմից:
     

4. Աշխատանքները նախատեսվում է իրականացնել Ծրագրի իրականացման ողջ ընթացքում՝ 2026թ.-ի ապրիլից մինչև 2027թ.-ի նոյեմբեր:

5. ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությունը (ԳԾԻՎ) հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրվածության հայտերը ծառայության մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն Ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:

6. Հետաքրքրված խորհրդատուները պետք է ունենան հետևյալ հիմնական որակավորումները՝

  • Բարձրագույն կրթություն սոցիալական գիտությունների, կամ գյուղատնտեսության, կամ տնտեսագիտության, կամ պետական կառավարման, կամ հարակից բնագավառներում,
  • Անգլերենի ապացուցված գիտելիք/իմացություն (եթե վերապատրաստված է այլ ոլորտում) կամ համապատասխան տեխնիկական փորձ (եթե վերապատրաստված է լեզվաբանական ուղղությամբ), 
  • Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ, ներառյալ տարբեր փորձագետների հետ աշխատելու և դինամիկ հանգամանքներին հարմարվելու կարողություն, 
  • Ծանոթություն Հայաստանի կառավարության կառույցներին և ընթացակարգերին՝ կառավարությունում կամ պետական հաստատություններում աշխատելու առնվազն 1 տարվա փորձ, 
  • Հայերենի սահուն իմացություն, ինչպես նաև անգլերենի բանավոր, ինչպես նաև կարդալու և գրելու հմտությունները, ռուսերենի իմացությունը առավելություն է: Հանդիպումների ժամանակ փաստաթղթերը թարգմանելու և արձանագրելու ունակություն, 
  • Ընդհանուր համակարգչային ծրագրերի օգտագործման հմտություններ, 
  • Ֆինանսական հաշվառման և ծրագրին առնչվող այլ փաստաթղթերի պահպանման փորձ, 
  • Տարբեր գործընկերների, այդ թվում՝ պետական կառույցների և դոնորների հետ համագործակցելու ունակություն:
     

7. Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Ֆրանսիական Զարգացման Գործակալության ուղեցույցների «Արտասահմանյան երկրներում ՖԶԳ-ով ֆինանսավորվող պայմանագրերի գնումների ուղեցույցի» 1.3 ենթակետին (2017թ փետրվար/վերանայված 2019թ. հոկտեմբեր), որը հասանելի է առցանց՝ AFD-ի www.afd.fr կայքում:

8. Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Արտասահմանյան երկրներում ՖԶԳ-ով ֆինանսավորվող պայմանագրերի գնումների ուղեցույցի» Բաժին 2-ում սահմանված Անհատ խորհրդատուների  ընտրության մեթոդի ընթացակարգի համաձայն: Անհատ խորհրդատուի գնահատման չափանիշներն են. ա/ Խորհրդատուի որակավորումը – 30 միավոր, բ/ Ընդհանուր աշխատանքային փորձը - 30 միավոր, գ/ Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում – 40 միավոր:

9. Լրացուցիչ տեղեկություններ կարող են ձեռք բերվել ստորև նշված հասցեում, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00:

10. Հետաքրքրվածության հայտերը պետք ներկայացվեն Ծրագրի գնումների բաժին մինչև 2026թ. մարտի 31-ը ժամը 17:00-ը ստորև նշված հասցեով:

 

Երևան, Մ. Մկրտչյան փող. 5, 8-րդ հարկ, 827 սենյակ;

Հեռ․ 011-597-284

Էլ-փոստ. azata.tovmasyan@mineconomy.am