Հանրային քննարկումներ 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ներառյալ ՀՀ 2027 թվականի բյուջետային ֆինանսավորման) հայտերի շուրջ
մարտի 26, 2026
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանում պաշտոնապես գործող հասարակական կազմակերպություններին, արհեստակցական միություններին, մասնագիտական ասոցիացիաներին, մեդիա խմբերին, հիմնադրամներին և քաղաքացիների այլ խմբերին հրավիրում է մասնակցելու 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ներառյալ ՀՀ 2027 թվականի բյուջետային ֆինանսավորման) հայտերի շուրջ կազմակերպված հանրային քննարկումներին:
Որոշման 21-րդ կետի համաձայն քննարկումներն անցկացվելու են մինչև սույն թվականի հունիսի 1-ը:
Հանրային քննարկումների անցկացման օրի ու ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կհայտարարվի լրացուցիչ:
Բոլոր ցանկացողները մինչև ապրիլի 17-ը աշխատանքային օրվա ավարտը կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ նշելով մասնակից կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց անունները:
Գրանցման համար կարող եք դիմել՝ զանգահարելով (011) 597-193 և (011) 597-191 հեռախոսահամարներով կամ ուղարկելով հաղորդագրություն dnadaryan@mineconomy.am, tharutyunyan@mineconomy.am էլեկտրոնային հասցեներին: