ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է դրամաշնորհային մրցույթ/«Գովազդատեղեկատվական նյութերի ստեղծում, ձեռքբերում», (Ծածկագիր՝ 2․5-26-ԶԿ-ԴՄ)

փետրվարի 18, 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

 

19.02.2026թ․

Պետական մարմինը (այսուհետ՝ նաև պատվիրատու)` ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն, որը գտնվում է ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է Armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով հետևյալ միջոցառման համար`

  • «Գովազդատեղեկատվական նյութերի ստեղծում, ձեռքբերում», (Ծածկագիր՝ 2․5-26-ԶԿ-ԴՄ)։

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։

Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով, որը տեղադրված է Armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգում։

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 18-րդ օրը (09.03.2026թ․) ժամը 12։00-ն:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` Armeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 18-րդ օրը (09․03․2026թ․) ժամը 12։00-ին։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Շաքե Հովսեփյանին։

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ 

https://www.armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do?resourceId=11854880

 

Հեռախոս՝ 011597157

Էլ.փոստ shhovsepyan@mineconomy.am

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե