6-րդ ենթախմբի թափուր պաշտոններ
հունվարի 16, 2026

Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար հարցազրույց հայտարարելու մասին/առևտրի և ինտեգրացիայի վարչության ԵԱՏՄ և ԱՊՀ համագործակցության բաժնի մասնագետ

Էկոնոմիկայի նախարարությունը  հայտարարում է մրցույթ Էկոնոմիկայի  նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչության ԵԱՏՄ և ԱՊՀ համագործակցության բաժնի մասնագետի (ծածկագիր` 23-32.11-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2026 թվականի ապրիլի 21-ին, ժամը 1630-ին Էկոնոմիկայի նախարարության վարչական շենքում (ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան,  Մ.Մկրտչյան 5):

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

  1.  անձնագիր կամ նույնականացման քարտ (ՀԾ համարանիշ).
  2.  դիպլոմ (ներ) (առկայության դեպքում).
  3.  աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում).
  4.  արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.

Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 139 776 ՀՀ դրամ:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:

   

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ

Հարցազրույցի փուլում ստուգվող մասնագիտական գիտելիքների եվ դրանք կիրառելու կարողությունների վերաբերյալ առաջադրանքները (հարցերը) կազմված են հետևյալ բնագավառներից (իրավական ակտերից)՝

  • Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր․ հղումը՝ 
  • «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք․ հղումը՝ 

Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ www.mineconomy.am կայք էջում:

Աշխատավայրի հասցեն է՝ ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մ.Մկրտչյան 5:Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2026 թվականի ապրիլի  10-ը։

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Էկոնոմիկայի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման վարչության 011-59-71-98 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն lusgrigoryan@mineconomy.am էլեկտրոնային փոստի հասցեին):

 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2026 թվականի ապրիլի  10-ը