6-րդ ենթախմբի թափուր պաշտոններ
մայիսի 21, 2026

Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար հարցազրույց հայտարարելու մասին.տնտեսական հետազոտությունների վարչության մակրոտնտեսական հետազոտությունների բաժնի մասնագետ (ծածկագիրը` 23-32.24-Մ6-1)

Էկոնոմիկայի նախարարությունը  հայտարարում է մրցույթ Էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների վարչության մակրոտնտեսական հետազոտությունների բաժնի մասնագետի (ծածկագիրը` 23-32.24-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 5-ին, ժամը 1430-ին Էկոնոմիկայի նախարարության վարչական շենքում (ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան,  Մ.Մկրտչյան 5):

Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

  • անձնագիր կամ նույնականացման քարտ (ՀԾ համարանիշ).
  • դիպլոմ (ներ) (առկայության դեպքում).
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում).
  • արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք.

 Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

 Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 139․776 ՀՀ դրամ:

 Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:

 

 ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ

Հարցազրույցի փուլում ստուգվող մասնագիտական գիտելիքների եվ դրանք կիրառելու կարողությունների վերաբերյալ առաջադրանքները (հարցերը) կազմված են հետևյալ բնագավառներից (իրավական ակտերից)՝

  • «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենք․ հղումը՝ 
  • «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք․ հղումը՝ 

Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ www.mineconomy.am կայք էջում:

Աշխատավայրի հասցեն է՝ ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մ.Մկրտչյան 5: Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2026 թվականի մայիսի 25-ը։

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչության 011-59-71-96 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն lusgrigoryan@mineconomy.am էլեկտրոնային փոստի հասցեին):

Տեղեկատվություն

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2026 թվականի մայիսի 25-ը