Գևորգ Պապոյանն ընդունել է AIM Համաշխարհային ներդրումային հիմնադրամի գլխավոր քարտուղար Վալիդ Ֆարղալին

դեկտեմբերի 25, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 25-ին ընդունել է AIM (Annual Investment Meeting) Համաշխարհային ներդրումային հիմնադրամի գլխավոր քարտուղար Վալիդ Ֆարղալին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի հնարավոր մասնակցությունը 2026 թվականի ապրիլին Դուբայում կայանալիք «AIM Congress» համաժողովին։

Քննարկվել են ազգային տաղավարի, նախարարական և թեմատիկ քննարկումներին մասնակցության հնարավորություններն ու ձևաչափերը։

Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի ներդրումային առաջնահերթություններին, խոշոր ենթակառուցվածքային և ռազմավարական նախագծերի ներկայացմանը միջազգային ներդրողներին, ինչպես նաև ֆոնդերի միջոցով ներդրումների ներգրավման ժամանակակից մոդելներին։