Գևորգ Պապոյանն ընդունել է Ռումինիայի Քաղաքային կառավարիչների ասոցիացիայի նախագահ Մարիան Ֆլորեայի գլխավորած պատվիրակությանը

փետրվարի 26, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 26-ին ընդունել է Ռումինիայի Քաղաքային կառավարիչների ասոցիացիայի նախագահ Մարիան Ֆլորեայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայկական բիզնես խորհրդի նախագահ Վահե Հովակիմյանը։

Քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման, գործարար համայնքի ներկայացուցիչների փոխայցերի և B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպման հնարավորությունները։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։