Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

ապրիլի 29, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ ապրիլի 29-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։

Նիստի սկզբում զեկուցվել է նախկինում քննարկված հարցերի իրականացման ընթացքի վերաբերյալ։

Այնուհետև քննարկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված ««ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի» նախագծում տրանսֆերային գնագոյացման որոշ իրավակարգավորումների վերանայման վերաբերյալ հարցը։

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի մասնագիտական աջակցությունն իրականացնում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։