ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Շիրակի մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզի բնակիչների հետ

ապրիլի 18, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 17-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նախարարը ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձել պետական աջակցության գործիքակազմին, որն ուղղված է ընկերությունների արտադրական կարողությունների ընդլայնմանը, նոր ներդրումների ներգրավմանը, գյուղատնտեսության, ինչպես նաև փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը։

Գևորգ Պապոյանը պատասխանել է մասնակիցների հարցերին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները, տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ բարձրացված խնդիրների վերաբերյալ։

Քննարկման շրջանակում հնչեցված առաջարկներն ու դիտարկումները արձանագրվել են՝ հետագա ուսումնասիրության, վերլուծության և հնարավոր լուծումների մշակման նպատակով։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն կազմակերպել մի շարք հարցերի շուրջ լրացուցիչ քննարկումներ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, համայնքների ղեկավարներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ։