ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 20-ին Արարատի մարզում հանդիպել է մարզի բնակիչների հետ

փետրվարի 23, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ, այսօր հանդիպել է մարզի բնակիչների հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պետական օժանդակության գործող ծրագրերին, ներկայացվել տնտեսության զարգացման առաջնահերթությունները։

Նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին և տվել պարզաբանումներ նրանց հուզող խնդիրների վերաբերյալ։

Քննարկման ընթացքում ներկայացված առաջարկներն ու դիտարկումները արձանագրվել են՝ հետագա վերլուծության և հնարավոր լուծումների մշակման նպատակով։ Մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն կազմակերպել լրացուցիչ քննարկումներ համապատասխան ստորաբաժանումների հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։