ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

փետրվարի 12, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 11-ին այցելել է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը ներկայացրել է 2025 թվականի հաշվետվությունը, իրականացված աշխատանքներն ու 2026 թվականին նախատեսվող ծրագրերը։

Ներկայացվել է նաև հաշվետու ժամանակահատվածում կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ իրականացված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումները, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման շրջանակում կատարված քայլերը։

Առանձին անդրադարձ է կատարվել հողերի ագրոքիմիական հետազոտություններին, ինչպես նաև թվայնացման և քարտեզագրական աշխատանքների իրականացմանը։