Հունվարի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

փետրվարի 02, 2026

Հունվարի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել է Երևանից և մարզերից 40 քաղաքացի։

Քննարկվել են գինեգործության, զբոսաշրջության, շինարարության ոլորտների, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռներեցության, պետական աջակցության ծրագրերի, ինչպես նաև մի շարք այլ թեմաների առնչվող հարցեր։

Նախարարը լսել է հնչեցված խնդիրներն ու առաջարկները և տվել հանձնարարականներ նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակներում դրանց հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։