Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել է Ավստրիայի զարգացման գործակալության (ADA) գլխավոր տնօրեն Բերնդ Բրյուններին

փետրվարի 24, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 24-ին ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության (ADA) գլխավոր տնօրեն Բերնդ Բրյուններ գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ավելի քան 4 մլն եվրո բյուջեով դրամաշնորհային եռամյա ծրագրի մանրամասները, որ նախատեսվում է իրականացնել ՀՀ մի շարք մարզերում։

Նոր նախաձեռնության հիմնական նպատակներն են սերմնաբուծության ոլորտի մրցունակության բարձրացումը, հողի կայուն կառավարումը և օրգանական ոլորտի զարգացումը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Ավստրիական զարգացման գործակալություն հետ համագործակցության հետագա խորացման և ընդլայնման հեռանկարային այլ ուղղությունների շուրջ։