Նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այցելել է «Մանկան» ՍՊԸ

ապրիլի 10, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն ապրիլի 9֊ին այցելել է փափուկ խաղալիքների արտադրությամբ զբաղվող «Մանկան» ՍՊԸ։

Ընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին, գործունեության ընթացքում ընդլայնել է իր գործունեությունն ու ձեռք բերել նոր սարքավորումներ։ Արտադրությունն արդիականացնելու նպատակով ընկերությունն օգտվել է նաև պետական օժանդակության մի շարք ծրագրերից։

Այցի ընթացքում նախարարի տեղակալը ընկերության հիմնադիր-տնօրեն Վարուժան Գյուրջյանի ուղեկցությամբ
շրջել է արտադրամասերում, ծանոթացել խաղալիքների արտադրության գործընթացին, ներդրված սարքավորումներին։

Շրջայցի ընթացքում Էդգար Զաքարյանը ներկայացրել է այն ծրագրերը, որոնց միջոցով հնարավոր է ավելացնել արտադրության ծավալները, ներկայանալ նոր արտադրատեսակներով և ընդլայնել արտահանման շուկաները: