Փետրվարի 6-ին կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը

փետրվարի 06, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 6-ին կայացել է նախարար Գևորգ Պապոյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը, որին մասնակցել է շուրջ 20 լրագրող։

Նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու պետական օժանդակության ծրագրերի շրջանակում գրանցված հիմնական արդյունքները, անդրադարձել Հայաստանի տնտեսության զարգացման դինամիկային։

Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև հարևան երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացման հեռանկարներին։

Ասուլիսի ընթացքում նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին։

Նախարարի ասուլիսի տեսագրությունը։