Հրապարակումներ

«Վայլդբերրիզ» էլեկտրոնային առևտրային հարթակում գործունեություն իրականացնելու վերաբերյալ
մայիսի 10, 2026
«Վայլդբերրիզ» էլեկտրոնային առևտրային հարթակում գործունեություն իրականացնելու վերաբերյալ
Հարգելի՛ գործարարներ, Ի պատասխան վերջին շրջանում հաճախ հնչող հարցերի և մտահոգությունների՝ տեղեկացնում ենք, որ այսուհետ «Վայլդբերրիզ» էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ (https://armcci.am): Անհրաժեշտ մյուս փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ստորև՝ 1․ Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար՝  Սերտիֆիկացման ենթակա ապրանքների դեպքում՝ — համապատասխանության սերտիֆիկատ, — որակի հայտարարագիր։ Վերոնշյալ փաստաթղթերի ստացման համար կարող եք դիմել համապատասխան սերտիֆիկացման մարմիններին՝ https://armnab.am/CertificationBodyList։  Այլ ապրանքների դեպքում՝ — ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ։ — կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը թույլ կտա հաստատել ապրանքի ծագումը, այդ թվում՝ հաշիվ-ապրանքագիր (invoice), լուսանկարներ, օգտագործման հրահանգ, ապրանքի նկարագրություն կամ այլ հիմնավորող փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ ապրանքը արտադրվել է Հայաստանում կամ ԵԱՏՄ անդամ երկրներում։ 2․ ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների համար՝ — մաքսային հայտարարագիր։  Փաստաթղթերի հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել «Վայլդբերրիզ»-ի տեխնիկական սպասարկման կենտրոն՝ վաճառողների պորտալի միջոցով ( https://forms.gle/dCcZpSK1zTtgX6BV7 ) կամ թողնել կոնտակտային հեռախոսահամար հետևյալ հղմամբ՝ Հետադարձ կապի ձևաթուղթ՝ https://docs.google.com/.../1FAIpQLSenqylVppuJhJ.../viewform։  Խնդրում ենք նախապես սկսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, որպեսզի ներդրված համակարգի շրջանակում գործընթացը կազմակերպվի հնարավորինս սահուն, ճիշտ և առանց ուշացումների։ Տեսնել ավելի քիչ