Նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզպետի աշխատակազմում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցեր
հունիսի 16, 2026
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզպետի աշխատակազմում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցեր։
Հանդիպմանը ներկա էին Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, Էկոնոմիկայի նախարարության և մարզպետի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ, համայնքապետեր, համայնքների գյուղոլորտի պատասխանատուներ։
Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերին։ Առանձին անդրադարձ է կատարել կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառմանը։
Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ կաթի գնի սուբսիդավորման նպատակով էլեկտրոնային եղանակով դիմում պետք ներկայացնեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների գույքային համարները։
Տաթևիկ Սարգսյանն ընդգծել է, որ գործընթացը շահառուների համար առավելագույնս պարզեցված է, և մարզի ֆերմերներին հորդորել է ակտիվ մասնակցել ծրագրին։
Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանի ձևաչափով։