Կայքի ռուսերեն և անգլերեն տարբերակները գտնվում են մշակման փուլում 

Նորություններ

Նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այցելել է «Սովթ Պապիրուս» ընկերություն
հունիսի 05, 2026
Նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այցելել է «Սովթ Պապիրուս» ընկերություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունիսի 4-ին այցելել է «Սովթ Պապիրուս» ընկերություն, որը Հայաստանի հիգիենայի և սանիտարահիգիենիկ թղթային արտադրանքի ոլորտի առաջատար կազմակերպություններից է և ընդգրկված է ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում։ «Սովթ Պապիրուս» ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին և մասնագիտանում է խոհանոցային սրբիչների, անձեռոցիկների, զուգարանի թղթի, թղթե սրբիչների և այլ սանիտարահիգիենիկ թղթային արտադրատեսակների արտադրության մեջ։ Արտադրության արդիականացման և հզորությունների ընդլայնման նպատակով ընկերությունն օգտվել է պետական աջակցության մի շարք գործիքներից, մասնավորապես՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից և լիզինգի պետական աջակցության ծրագրից։ Այցի ընթացքում Էդգար Զաքարյանը, ընկերության ղեկավար Տիգրան Կարապետյանի ուղեկցությամբ, շրջել է արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործընթացներին, կիրառվող տեխնոլոգիական լուծումներին, արտադրական հզորություններին և որակի վերահսկման համակարգերին։ Քննարկվել են ընկերության զարգացման հեռանկարները, արտադրության ընդլայնման ծրագրերը, ինչպես նաև ոլորտի զարգացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և մրցունակության բարձրացմանը վերաբերող հարցեր։
Նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այցելել է «Վալան Գրուպ» ընկերություն
հունիսի 04, 2026
Նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այցելել է «Վալան Գրուպ» ընկերություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունիսի 3-ին այցելել է «Վալան Գրուպ» ընկերություն, որը հանդիսանում է Հայաստանի կահույքագործության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը։ «Վալան Գրուպ»-ը հիմնադրվել է 2001 թվականին և մասնագիտանում է ալյումինե և մետաղապլաստե դռների ու պատուհանների համակարգերի նախագծման և արտադրության, ինչպես նաև բարձրորակ կահույքի արտադրության ոլորտներում։ Արտադրության արդիականացման և ընդլայնման նպատակով ընկերությունն օգտվել է պետական աջակցության մի շարք գործիքներից, մասնավորապես՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից և լիզինգի պետական աջակցության ծրագրից։ Այցի ընթացքում Էդգար Զաքարյանն ընկերության հիմնադիր Սարգիս Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է արտադրամասերում, ծանոթացել ընկերության գործունեությանը, արտադրական գործընթացներին, կիրառվող տեխնոլոգիական լուծումներին և ներդրված սարքավորումներին։ Շրջայցի ընթացքում ներկայացվել են ընկերության զարգացման առաջիկա ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։
Նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը հանդիպել են ՀՀ-ում ԱՄԷ-ի, Քուվեյթի, Իրաքի և Քաթարի դեսպանների ու դիվանագիտական ներկայացուցիչների հետ
հունիսի 01, 2026
Նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը հանդիպել են ՀՀ-ում ԱՄԷ-ի, Քուվեյթի, Իրաքի և Քաթարի դեսպանների ու դիվանագիտական ներկայացուցիչների հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը հունիսի 1-ին հանդիպել են ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Իրաքի և Քաթարի դեսպանների ու դիվանագիտական ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և գործընկեր երկրների միջև առևտրատնտեսական գործակցության ընդլայնման և արտահանման խթանման հեռանկարները, ինչպես նաև տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված նախաձեռնությունները։ Անդրադարձ է կատարվել արտահանման ոլորտում ներկայումս առկա մարտահրավերները նոր հնարավորությունների վերածելու ուղիներին, գործարար կապերի ակտիվացմանը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին։ Կողմերն ընդգծել են առևտրատնտեսական կապերի հետագա խորացման պատրաստակամությունը՝ վերահաստատելով փոխշահավետ գործակցության կարևորությունը։

Համառոտ ակնարկ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ներկայիս կառուցվածքով կազմավորվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միավորման արդյունքում՝ 2019թ․ մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն (Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել է 2019թ․ մայիսի 16-ին, ՀՕ-31-Ն)։

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարութան կազմում ընդգրկված են Նախարարության 21 հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում­­ներ, 9 Նախարարությանն աջակցող  մասնագիտական կառուցվածքային ստորաբա­ժա­նումներ, 1 գրասենյակ և 1 ենթակա մարմին։

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարն է Գևորգ Պապոյանը։