Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման միջոցառում
Միջոցառման նպատակն է․ նպաստել ՀՀ տարածքում գործող մշակող արդյունաբերությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից նոր աշխատողների, աշխատանքային փորձ չունեցող կամ վերաորակավորման կարիք ունեցող անձանց ներգրավմանը, աշխատանքային պայմաններում արդյունավետ ուսուցմանը և գործատուի համար կայուն աշխատուժի ներգրավմանը:
Փոխհատուցում կտրամադրվի մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին՝ այն ՀՀ քաղաքացիների համար, որոնք․
- 12 ամիս անընդմեջ տնտեսավարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ,
- աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելուն նախորդող 3 տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց դեպքում չափորոշիչներ չեն սահմանվում
Միջոցառմամբ նախատեսվում է գործատուին փոխհատուցել յուրաքանչյուր աշխատողի համար 12 ամսվա եկամտային հարկի գումար։
Միջոցառումից օգտվելու նպատակով շահառուն պետք է․
- Մուտք գործի ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ (https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf)
- Հաշվետվություններ բաժնում լրացնի 282-րդ Հայտը (անվանում՝ «Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման վերաբերյալ»)՝ ծրագրին համապատասխանելիությունը ստուգելու համար։
-
ՊԵԿ-ի կողմից ծրագրին համապատասխանելիությունը ստուգելուց հետո լրացնի 288-րդ դիմումը։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ +374 11 597 182 հեռախոսահամարով։
ԹԵԺ ԳԻԾ` 81-40