Նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն այցելել է «ԵԵՎՆ» ՍՊ ընկերության նոր կառուցվող խեցգետնաբուծարան

հունիսի 12, 2026

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հունիսի 11-ին այցելել է «ԵԵՎՆ» ՍՊ ընկերության նոր կառուցվող խեցգետնաբուծարան։

Ընկերությունն օգտվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2029 թվականների» ծրագրից։

Արարատի մարզի Ղուկասավան համայնքում ընկերությունը կառուցում է միջին հզորության խեցգետնաբուծական համալիր, որի տարեկան արտադրությունը կազմելու է 12 տոննա, ներդրվող գումարը կազմում է 129 900 000 ՀՀ դրամ, իսկ փոխհատուցման գումարը՝ 64 950 000 ՀՀ դրամ։

Այցի ընթացքում Տաթևիկ Սարգսյանը ներկայացրել է պետական օժանդակության գործիքակազմը, որը միտված է ոլորտի կայուն զարգացմանը։

Խեցգետնաբուծության զարգացման ծրագրի մանրամասները կարող եք տեսնել այստեղ