«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագիր
«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:
Ծրագրով 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 40-60 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում։
2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցվում է նաև ապահովագրական հատուցումների այն մասը, որը գերազանցում է հավաքագրված (հաշվեգրված) ապահովագրավճարի 80 տոկոսը:
2026 թվականին կապահովագրվի
- խաղող, ծիրան, դեղձ, ցորեն, գարի, վարսակ` կարկտահարություն և հրդեհ ռիսկից,
- խնձոր, սալոր, կարտոֆիլ, բալ, կեռաս ձմերուկ, սեխ, ցորեն, գարի, վարսակ՝ կարկտահարություն ռիսկից,
- խաղող, ծիրան, դեղձ, սալոր, վաղահաս կարտոֆիլ, միջին (միջին վաղահաս, միջին ուշահաս), ուշահաս կարտոֆիլ՝ գարնանային ցրտահարություն ռիսկից
- ցորեն, գարի, վարսակ՝ երաշտ ռիսկից,
Ապահովագրական պայմանագրերի կնքման ժամկետներին՝ ըստ ապահովագրման ռիսկերի, մշակաբույսերի և մարզերի կարող եք ծանոթանալ այստեղ։
Գյուղատնտեսության ապահովագրության սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Գյուղատնտեսության ապահովագրության ապահովագրական գումարներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Համայնքների բաշխումն ըստ ռիսկային գոտիների և հարաբերականության ցուցանիշի կարող եք ծանոթանալ այստեղ:
Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսությունում տնտեսավարողները դիմում են ապահովագրական ընկերություններից որևէ մեկին՝ Լիգա Ինշուրանս, Սիլ ինշուրանս, Նաիրի ինշուրանս, Ռեգո ինշուրանս, Արմենիա ինշուրանս, ԷՖԵՍ ինշուրանս:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ`
ՀՀ Կառավարության 24 հոկտեմբերի 2019 թվականի N 1485-Լ որոշում
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել ապահովագրական ընկերություններին։
Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն`+374 95 226-227:
ԹԵԺ ԳԻԾ
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ 81-40
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ` 82-02