ԵԱՏՄ շրջանակներում երրորդ երկրների հետ համաձայնագրեր

Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ արտոնյալ առևտրային ռեժիմների առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ապահովվում է ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի՝ երրորդ երկրների հետ արտոնյալ առևտրային ռեժիմների կիրառման հնարավորությունների, սակագնային և ոչ սակագնային արտոնությունների բանակցումը, համաձայնագրերի տեքստերի համաձայնեցումը՝ հաշվի առնելով ՀՀ տնտեսական շահերը և արտաքին շուկաներում ՀՀ արտադրանքի ներկայացվածության ապահովումը https://eec.eaeunion.org/comission/department/dotp/torgovye-soglasheniya/

1․ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների, մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետության, մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր։

Ստորագրվել է 2015 թվականի մայիսի 29-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի հոկտեմբերի 5-ին 

2․ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների, մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության, մյուս կողմից, միջև ազատ առևտրի համաձայնագիր — ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսի 15-ին։  

Ազատ առևտրի համաձայնագիրն ամբողջությամբ փոխարինել է 2018 թվականի մայիսի 17-ի Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների, մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության, մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը ուղղված ժամանակավոր համաձայնագրին։

3․ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների, մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր  — ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին և ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերի 25-ին 

4․ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների, մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության, մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր — ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 21-ին: Ներկայումս աշխատանքներ են տարվում համաձայնագրի ուժի մեջ մտնելն ապահովելու ուղղությամբ 

5․ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների, մի կողմից, և Մոնղոլիայի, մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիր — ստորագրվել է 2025 թվականի հունիսի 27-ին: Ներկայումս աշխատանքներ են տարվում համաձայնագրի ուժի մեջ մտնելն ապահովելու ուղղությամբ

6․ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների, մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների, մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության համաձայնագիր — ստորագրվել է 2025 թվականի հունիսի 27-ին: Ներկայումս աշխատանքներ են տարվում համաձայնագրի ուժի մեջ մտնելն ապահովելու ուղղությամբ 

7․ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների, մի կողմից, և Սերբիայի Հանրապետության, մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր — ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 25-ին և ուժի մեջ է մտել 2021 թվականի հուլիսի 10-ին 

8․ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Սինգապուրի Հանրապետության հետ ստորագրվել են երկու համաձայնագրեր՝ Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների ու Սինգապուրի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը և Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների ու Սինգապուրի Հանրապետության միջև համապարփակ առևտրատնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։

Ներկայումս իրականացվում են այդ համաձայնագրերի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ​​ընթացակարգերը։