ԵՄ Արևելյան գործընկերություն
Արևելյան գործընկերությունը մեկնարկել է 2009 թվականի մայիսի 7-ին Պրահայում կայացած ԵՄ և Արևելյան գործընկեր պետությունների ղեկավարների գագաթնաժողովով (ԵՄ անդամ 27 երկիր + գործընկեր 6 երկիր` Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան, Ուկրաինա):
Արևելյան գործընկերությունը նախատեսում է ավելի սերտ քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրում ԵՄ հետ՝ հատկապես խթանելով շարժունակությունը, էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտի ոլորտը, գյուղատնտեսությունը, բնապահպանության շուրջ համագործակցությունն ու մերձեցման քաղաքականությունը:
Արևելյան գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցությունը մինչև 2018թ. իրականացվել է չորս տարբեր թեմատիկ պլատֆորմների միջոցով.
- Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում և կայունություն
- «Տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականություններին մոտարկման»
- էներգետիկ անվտանգություն
- Մարդկանց միջև շփումներ:
2017թ. նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովի ժամանակ ընդունված Հռչակագրի հավելվածով հաստատվեց Արևելյան Գործընկերության բազմակողմանի համագործակցության նոր կառուցվածքը: Համաձայն նոր կառուցվածքի 2018թ.-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համակարգում է «Տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ» երկրորդ պլատֆորմը և դրա ներքո գործող հետևյալ պանելները՝
-
- Կառուցվածքային բարեփոխումների, ֆինանսական հատվածի, գյուղատնտեսության և ՓՄՁ-ների,
- Առևտրի և առևտրին առնչվող կարգավորման համագործակցության,
- Թվային շուկաների ներդաշնակեցման։