Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացի իրականացում
♦ Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները.
- Հյուրանոցային ծառայությունների մատուցման որակը պետք է համապատասխանի նորմատիվ իրավական ակտերի և հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրի պահանջներին,
- Հյուրանոցային տնտեսության օբյեկտները կամավորության սկզբունքով կարող են ստանալ որակավորման կարգ,
- Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգը շնորհվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 15-ի N 1383-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան` երեք տարի ժամկետով, իսկ հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 15-ի N 1380-Ն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան։
♦ Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման ընթացակարգը.
- Որակավորման գործընթացը իրականացվում է զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման կողմից, իսկ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության մրցույթը չկայանալու, մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչվելու կամ այլ հիմքով մրցույթի միջոցով ընտրություն կազմակերպելու անհնարինության դեպքում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումը իրականացնում է Զբոսաշրջության կոմիտեն։
- Էլեկտրոնային եղանակով հայտը ներկայացնելու և ընդունելու գործընթացն իրականացվում է հետևյալ կերպ՝
Համաձայն ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 15-ի N 1383‑Ն որոշման՝ Հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգ ստանալու նպատակով՝
1. Դիմողն էլեկտրոնային եղանակով՝ Կոմիտեի stc@mineconomy.am և Էկոնոմիկայի նախարարության secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեներին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը՝
2․ մրցույթին մասնակցելու մասին հայտ, համաձայն Որոշմամբ սահմանված կարգի ձև 2-ի․
ա․ Դիմողի գործադիր մարմնի ղեկավարի՝
բ. անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
գ. համաձայնությունը պետական մարմիններից ստանալու Որոշմամբ սահմանված կարգի 2․2-րդ կետի 2․2․1-ին ենթակետով սահմանված հանցագործությունների համար դատվածություն չունենալու փաստը հաստատող տեղեկատվություն,
դ. հաստատում այն մասին, որ գործադիր մարմնի ղեկավարը բավարարում է Որոշմամբ սահմանված կարգի 2․2-րդ կետի 2․2․2-րդ ենթակետով սահմանված չափանիշը.
3․ Դիմողի անդամների ցանկը՝ ներառելով հետևյալ տեղեկությունները՝
ա. յուրաքանչյուր անդամի ֆիրմային անվանումը և կազմակերպաիրավական տեսակը,
բ. յուրաքանչյուր անդամի պետական գրանցման համարը և գործունեության հասցեն,
գ. նշում, թե իր անդամներից որոնք են հյուրանոցային ծառայություններ մատուցող անձ.
4․միջազգային որակավորում տրամադրող հաստատությունից ստացված փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություններ միջազգային որակավորում տրամադրող հաստատությանը դիմողի անդամ լինելու մասին՝ նշումով, որ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումն իրավունք ունի այդ հաստատության անունից Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում և ինչ հիմքով.
5․ ֆինանսական կայունությունը հաստատող հետևյալ տեղեկությունները՝
ա. դիմելու պահին նախորդող 12 ամսվա համար զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման բանկային հաշվից քաղվածք, որն արտացոլում է անդամներից ստացված անդամավճարների վճարումը,
բ. դիմողի անդամներից անդամավճարներ գանձելու զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման իրավունքը հաստատող ապացույցներ,
գ. սեփականության իրավունքով դիմողին պատկանող գույքի ցանկ։
6․ Հայտում Դիմողը տալիս է համաձայնություն Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից՝ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման մասին տեղեկություններ ստանալու մասին։
7․ Օտար լեզվով փաստաթղթեր ներկայացնելու դեպքում միաժամանակ ներկայացվում է նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությունը։
8․ Դիմողի սեփական նախաձեռնությամբ կարող են Կոմիտե ներկայացվել Որոշմամբ սահմանված կարգի 3․1-ին կետի 3․1․2-րդ ենթակետի բ. պարբերությամբ և 3․2-րդ կետով նախատեսված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը և տեղեկությունները։
9. Դիմողի կողմից կազմված փաստաթղթերը ստորագրում է դիմողի գործադիր մարմնի ղեկավարը:
10. Որոշմամբ սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացվում են տեսաներածված պատճենի` համապատասխան ֆորմատի ֆայլի տեսքով (DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX)։