Միջազգային համագործակցություն

Միջազգային տնտեսական համագործակցության գլխավոր ուղղություններն են` համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության արդյունավետ ինտեգրումը, հայրենական ապրանքների արտահանման ծավալների ավելացումը, արտաքին շուկաների դիվերսիֆիկացումը, միջազգային տնտեսական համագործակցության համար համապատասխան իրավապայմանագրային դաշտի և բարենպաստ միջավայրի ստեղծումը, ներդրումների ներգրավումը, արտաքին առևտրատնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնող ենթակառուցվածքների զարգացումը և այլն:

Միջազգային տնտեսական համագործակցության ոլորտում հավասարակշռված քաղաքականության իրականացումը պայմանավորված է ընտրված գերակայությունների շրջանակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության խորացմամբ և Հայաստանի համար առավել նպաստավոր նոր հարաբերությունների հաստատմամբ:

Նշված ուղղություններով կատարվում է նպատակաուղղված և հետևողական աշխատանք, որը մասնավորապես ընդգրկում է.

  • Հայաստանի Հանրապետության կողմից առևտրատնտեսական ոլորտի երկկողմ և բազմակողմ միջազգային համաձայնագրերի կնքումը,
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համակարգվող օտարերկրյա պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը և համատեղ նիստերի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը և դիտանցումը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համակարգվող օտարերկրյա պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովներ.


Համագործակցություն միջազգային կազմակերպություններին անդամակցության շրջանակներում`

Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների և ներկայացուցիչների գործունեությունը, կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 23.12.2004թ. N 1935-Ն և 09.11.2017թ. N1425-Ն որոշումներով, որոնցով սահմանվում են վերջիններիս նպատակները, խնդիրները և գործառույթները: