Նարեկ Հովակիմյան
Հեռախոս` (+374 11) 597 111
Էլ․ հասցե՝ nhovakimyan@mineconomy.am
Պաշտոնը ստանձնել է 2024 թ․ ապրիլի 1-ին
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
- 1988թ., 18 դեկտեմբերի, Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան
Կրթություն
- 2019 - 2023 թթ․՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա, Երևան, Հայաստան
- 2015 - 2018թթ.` Մասարիկի համալսարան, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, Մագիստրոսի աստիճան, Բռնո, Չեխիա
- 2006 - 2010թթ.` Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ, Բակալավրի աստիճան, Երևան, Հայաստան
Աշխատանքային գործունեություն
- 2024 թվականի ապրիլի 1-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
- 2021 - 2024թթ․՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Ներքին շուկաների գործունեության վարչության պետի տեղակալ, Մոսկվա, Ռուսաստան
- 2019 - 2021թթ․՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամի (Նախարար) օգնական, Մոսկվա, Ռուսաստան
- 2019 - 2020թթ․՝ Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն, Գործադիր տնօրենի տեղակալ, Երևան, Հայաստան
- 2018 - 2019թթ․՝ «CPM Consulting», «Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման զարգացում` հիմնված ԵՄ լավագույն փորձի վրա» ԵՄ Ծրագրի ղեկավար, Երևան, Հայաստան
- 2019 - 2019թ ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, դասախոս, Երևան, Հայաստան
- 2017 - 2018թթ․՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, «ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրման» ԵՄ ծրագրի ղեկավար («YES Armenia»), Երևան, Հայաստան
- 2014 - 2015թթ․՝ ՌուսՀիդրո, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ Արտադրատեխնիկական դեպարտամենտի առաջատար ճարտարագետ, Երևան, Հայաստան
- 2013 - 2015թթ․՝ ՌուսՀիդրո, «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ Ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ, Երևան, Հայաստան
- 2008 - 2011թթ․՝ «Հիմա» հասարակական երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր, Երևան, Հայաստան
Անձնական տվյալներ
- Ամուսնացած է
- Ունի 2 զավակ
Այլ տվյալներ
- Ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին
- 2010 – 2012թթ․՝ Պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ ԶՈՒ-ում