Ռազմավարական ոլորտներ

Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ոլորտում քաղաքականության իրականացման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է։

Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բաժինը համակարգում է ԹՄԹՔ ոլորտների խնդիրները, սահմանում ոլորտային արդյունաբերության զարգացման նպատակները։

Բաժնի առաջնահերթություններն են՝ ներքին շուկայի կարիքների բավարարումը, ոսկերչական արտադրանքի արտահանման խթանումը և նոր աշխատատեղերի ստեղծումը։

Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բաժինը մշակում և իրականացնում է ոլորտային արդյունաբերության զարգացմանն ուղղված քաղաքականություն։

ԵԱՏՄ և երրորդ երկրների հետ համագործակցության շրջանակներում ​​մշակում է նորմատիվ-իրավական դաշտը, համաձայնագրերն ու պայմանագրերը, մասնակցելով սակագնային և ոչ սակագնային կարգավորման աշխատանքներին։

Մշակում և իրականացնում է միջոցառումներ  բարենպաստ ներդրումային միջավայր ձևավորելու նպատակով։