Տաթևիկ Սարգսյան
Հեռախոս` (+374 11) 597 204
Էլ․ հասցե՝ tsargsyan@mineconomy.am
Պաշտոնը ստանձնել է 2024 թվականի ապրիլի 1-ին
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
- 1985թ., 15 հունվարի, Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, գ․Արագածավան
Կրթություն
- 2021թ․- մինչ օրս` Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Մասնավոր անասնաբուծության ամբիոնի ասպիրանտուրա/հեռակա/
- 2002 - 2008թթ․` Հայաստանի պետական ագրարային համալսարանի անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ, Անասնաբուժուկան սանիտարիա և փորձաքննություն մասնագիտություն
Աշխատանքային գործունեություն
- 2024 թվականի ապրիլի 1-ից ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
- 2022-2024թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, անասնաբուծության վարչություն, գյուղատնտեսական կենդանիների բուծման բաժին, բաժնի պետ
- 2023-2024 թթ.` Հայաստանի ազգային ագրարային համալսարան, «Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի և կերակրման հետազոտական կենտրոն», գիտաշխատող
- 2022թ․-ից՝՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, «Անասնաբուժասանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի» ամբիոն, դասախոս
- 2019 - 2022թթ.` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչություն, գլխավոր մասնագետ
- 2016-2019թթ.` ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, անասնաբուծության և անասնաբուժության վարչություն, անասնաբուժության բաժնի առաջատար մասնագետ
- 2014-2016թթ.` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Անասնաբուժասանիտարիայի փորձաքննության և զոոհիգիենայի ամբիոն», դասախոս
- 2014-2016թթ. - Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ուսումնամեթոդական կենտրոնի ԿԲ և ՊԻՈԱ և Կ» բաժին, առաջին կարգի մասնագետ (ռազմավարական պլանավորման գծով)
- 2011-2014թթ.- Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Ուսումնամեթոդական կենտրոնի ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժին», ավագ տեսուչ
- 2004-2007թթ.- ՀՀ Արագածոտնի մարզի «Ալագյազի ոչխարաբուծական տոհմային գործարան ՓԲԸ», Գլխավոր անասնաբույժ
- 2022թ․-ից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ
- 2022թ․-ից՝ «ՀՀ Ագրոարդյունաբերական Համակարգի Աշխատողների Արհեստակցական Կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության երիտասարդական հանձնաժողով», փոխնախագահ
- 2023թ․-ից՝ «ՀՀ Տոհմային ոչխարաբույծների և այծաբույծների ասոցիացիա», կառավարման խորհրդի անդամ
Անձնական տվյալներ
- Ամուսնացած չէ
Այլ տվյալներ
- Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին
- Հեղինակ է գիտական չորս հոդվածի
Վերապատրաստումներ
- 2022թ.` Սլովակիայի Նիտրա քաղաքի գյուղատնտեսական համալսարան, Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը ՀՀ-ում «EU GAIA» ծրագրի շրջանակներում՝ Սլովակիայի Հանրապետությունում մեղվաբուծության ոլորտի փորձի փոխանակում և ուսուցողական դասընթաց
- 2022թ.` «Գյուղատնտեսության ոլորտում քաղաքականության մոնիթորինգի և գնահատման կարողությունների զարգացման» (PHARD) ծրագրի շրջանակում կազմակերպված՝ «Գյուղատնտեսական քաղաքականության մշակում» և «Թվային գյուղատնտեսություն» թեմաներով դասընթաց
- 2020թ.` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID)՝ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» /ԳԱՏՕ/ ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ «Ակվակուլտուրաների ժամանակակից բուծման տեխնոլոգիաներն ու մեթոդները» թեմայով դասընթաց
- 2020թ․` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID)՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից կազմակերպված՝ «Ծրագրերի մշտադիտարկում և գնահատում», «Աշխատանքի արդյունավետ կազմակերպում» թեմաներով դասընթաց
- 2019թ․՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) կողմից 2019 թվականին ԱՄՆ, Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում կայացած՝ 10-րդ համաշխարհային գիտաժողովի շրջանակներում կազմակերպված դասընթաց՝ «Համաճարակաբանության և հանրային առողջության միջամտությունների, ուսումնական ծրագրերի ցանցի (ՀՀԱՄՈՒՑ)» թեմայով
- 2019թ.` Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաք, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության (FAO Central Asian and Caucasus Regional Fisheries and Aquaculture Commission կողմից կազմակերպված՝ «Տեխնիկական առաջարկություններ արոտավայրային ձկնաբուծության և ավազանների ձկնալցոնում» թեմայով դասընթաց
- 2018թ․` ՀՀ կառավարման ակադեմիա, «Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմայով դասընթաց
- 2017թ․` ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից «ENPARD» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Գյուղատնտեսության ոլորտում աղետներին առնչվող կարիքների գնահատման ուղեցույց մեթոդաբանություն» թեմայով դասընթաց