Տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու կամ դրանցում փոփոխություններ կատարելու լիազորություն ունեցող մարմինների և կազմակերպությունների միասնական գրանցա
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՍԻ (ՌԵԵՍՏՐ)
Հայաստանի Հանրապետությունը միացել է «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին` ինչը հնարավորություն է ընձեռում օգտվել այն բարենպաստ պայմաններից, որով ստեղծվում է ԵԱՏՄ անդամ երկրների միասնական տնտեսական տարածքում տրանսպորտային միջոցների և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների ազատ տեղաշարժի համար։
«Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման նպատակկով ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի «Էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու լիազորություն ունեցող մարմինների և կազմակերպությունների միասնական գրանցամատյանի ազգային մասի (Ռեեստր) վարման կարգ սահմանելու մասին» N 2069-Ն հրամանով hաստատվել է էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու լիազորություն ունեցող մարմինների և կազմակերպությունների միասնական գրանցամատյանի (Ռեեստր) ազգային մասի վարման կարգը (այսուհետ՝ Կարգ), համաձայն որի՝ Ռեեստրում կարող են գրանցվել սույն հրամանի պահանջներին բավարարող մարմինները և կազմակերպությունները (այսուհետ՝ Անձ)։
Ռեեստրում գրանցվելու համար Անձը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում Կարգի 7-րդ կետում նշված անհրաժեշտ փաստաթղթերը թղթային կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am)։
Տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու կամ դրանցում փոփոխություններ կատարելու լիազորություն ունեցող մարմինների և կազմակերպությունների միասնական գրանցամատյանի ազգային մասում (այսուհետ՝ Ռեեստր) գրանցված մարմինները և կազմակերպությունները անձնագրեր լրացնելիս պետք է առաջնորդվեն Եվրասիական տնտեսական միության հետևյալ իրավական ակտերով՝
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի «Էլեկտրոնային անձնագրերի եզակի համարների ձեւավորման մասին» N 14 Կարգադրություն
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2016 թվականի հուլիսի 12-ի «Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի ձեւաչափերի և կառուցվածքների մասին» N 81 որոշում
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի «Ինքնագնաց մեքենայի եւ տեխնիկայի այլ տեսակների անձնագրի մասին» N 100 որոշում
- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի «Տրանսպորտային միջոցի անձնագրի
(տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի լրացման համար օգտագործվող տեղեկատուների և դասակարգիչների մասին» N 108 որոշում - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի «Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործելու կարգը հաստատելու մասին» N 122 որոշում