aygi.am Առաջին հայալեզու կայքը այգեպտղաբուծության վերբերյալ

Այգեպտղաբուծության վերաբերյալ առաջին հայալեզու aygi.am կայքը ստեղծվել է 2021թ․-ին ICARE հիմնադրամի կողմից իրականացվող ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում։

Կայքը հնարավորություն է ընձեռում պտղաբուծության ոլորտի շահառուներին՝ մասնավորապես ֆերմերներին, ուսանողներին և դասախոսներին, ձեռք բերել ոլորտին առնչվող գիտելիքներ։ Կայքում զետեղված են պտղաբուծության (և ոչ միայն) վերաբերյալ թեմատիկ տեսանյութեր (օրինակ՝ բույսերի պաշտպանության, ծառերի էտի վերաբերյալ) և մի շարք ձեռնարկներ, որոնք մշակվել են տեղի և միջազգային փորձագետների համագործակցությամբ։

Այս բոլոր նյութերը բաց և անվճար ձևով հասանելի են կայքի բոլոր այցելուներին։  Կարող եք դիտել տեսանյութեր, ներբեռնել ձեռնարկներ և գնտել ձեզ հետաքրքրող  հարցերի պատասխանները։

Կայքը պարբերաբար համալրվում է նոր նյութերով։

Կայքը բաղկացած է հետևյալ հինգ էջերից՝

  • Տեսանյութեր էջում տեղադրված են գյուղատնտեսության տարբեր ոլորտներին առնչվող տեսանյութեր և հաղորդումներ։
  • Հրապարակումներ և խորհրդատվություն էջում կարող եք տարատեսակ ձեռնարկներ ու այլ ուսուցողական նյութեր։
  • Վերապատրաստումներ էջում տեղադրվում են գյուղատնտեսական թեմաներով անցկացվող դասընթացների մասին տեղեկատվություն
  • Ծրագրեր էջում առկա են գյուղատնտեսության զարգացման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և Կառավարության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերի ուղիղ հղումներ։
  • Ծառայություններ էջում կարելի է գտնել պտղաբուծության ոլորտում ծառայություններ մատուցող մասնագետների և կազմակերպությունների տվյալներ։

https://www.youtube.com/@fruitenia-icare/videos

https://www.facebook.com/fruitenia/