«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագիր

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:

Ծրագրով 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 40-60 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում։

2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցվում է նաև ապահովագրական հատուցումների այն մասը, որը գերազանցում է հավաքագրված (հաշվեգրված) ապահովագրավճարի 80 տոկոսը:

2026 թվականին կապահովագրվի

  • խաղող, ծիրան, դեղձ, ցորեն, գարի, վարսակ` կարկտահարություն և հրդեհ ռիսկից,
  • խնձոր, սալոր, կարտոֆիլ, բալ, կեռաս ձմերուկ, սեխ, ցորեն, գարի, վարսակ՝ կարկտահարություն ռիսկից,
  • խաղող, ծիրան, դեղձ, սալոր, վաղահաս կարտոֆիլ, միջին (միջին վաղահաս, միջին ուշահաս), ուշահաս կարտոֆիլ՝ գարնանային ցրտահարություն ռիսկից
  • ցորեն, գարի, վարսակ՝ երաշտ ռիսկից,

Ապահովագրական պայմանագրերի կնքման ժամկետներին՝ ըստ ապահովագրման ռիսկերի, մշակաբույսերի և մարզերի կարող եք ծանոթանալ այստեղ։
Գյուղատնտեսության ապահովագրության սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ
Գյուղատնտեսության ապահովագրության ապահովագրական գումարներին կարող եք ծանոթանալ այստեղ
Համայնքների բաշխումն ըստ ռիսկային գոտիների և հարաբերականության ցուցանիշի կարող եք ծանոթանալ այստեղ


Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսությունում տնտեսավարողները դիմում են ապահովագրական ընկերություններից որևէ մեկին՝ Լիգա Ինշուրանս, Սիլ ինշուրանս, Նաիրի ինշուրանս, Ռեգո ինշուրանս, Արմենիա ինշուրանս, ԷՖԵՍ ինշուրանս:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ`

ՀՀ Կառավարության 24 հոկտեմբերի 2019 թվականի N 1485-Լ որոշում

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել ապահովագրական ընկերություններին։ 

Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն`+374 95 226-227: 

ԹԵԺ ԳԻԾ

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝  81-40

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ` 82-02