ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմ

2008թ. վերջին Հայաստանը պաշտոնապես դիմել է Եվրոպական Հանձնաժողովին և 2009թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունն օգտվում է կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+):

2014թ. հունվարի 1-ից Եվրոպական Հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է ԵՄ վերանայված «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմի նոր փուլում (GSP Regulation 978/2012):

«GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմը հնարավորություն է տալիս հայկական ծագման ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

«GSP+» համակարգից օգտվելու նախապայման է հանդիսանում մարդու իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, բնապահպանությանը և արդյունավետ կառավարմանն առնչվող 27 միջազգային կոնվենցիաների արդյունավետ իրականացման ընթացքը երկրում:

ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» նոր կանոնակարգի համաձայն` Եվրոպական Հանձնաժողովը ներդրել է «GSP+» դիտանցման  նոր մեխանիզմ, որի համաձայն շահառու երկրները պարբերաբար զեկույցներ են ներկայացնում նշյալ կոնվենցիաների իրականացման ընթացքի վերաբերյալ: