Լիցենզավորում, թույլտվություններ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) հանդիսանում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում, որը օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է նախարարության կողմից մատուցվող ծառայությունների բնագավառում քաղաքականության մշակումը, ինչպես նաև լիցենզիաների, արտոնագրերի, վկայականների, վկայագրերի, եզրակացությունների, թույլտվությունների, ակտերի, հավաստագրերի տրամադրման ու ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներից բխող աշխատանքները: