Միջազգային համագործակցություն
Միջազգային տնտեսական համագործակցության գլխավոր ուղղություններն են` համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի Հանրապետության արդյունավետ ինտեգրումը, հայրենական ապրանքների արտահանման ծավալների ավելացումը, արտաքին շուկաների դիվերսիֆիկացումը, միջազգային տնտեսական համագործակցության համար համապատասխան իրավապայմանագրային դաշտի և բարենպաստ միջավայրի ստեղծումը, ներդրումների ներգրավումը, արտաքին առևտրատնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնող ենթակառուցվածքների զարգացումը և այլն:
Միջազգային տնտեսական համագործակցության ոլորտում հավասարակշռված քաղաքականության իրականացումը պայմանավորված է ընտրված գերակայությունների շրջանակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության խորացմամբ և Հայաստանի համար առավել նպաստավոր նոր հարաբերությունների հաստատմամբ:
Նշված ուղղություններով կատարվում է նպատակաուղղված և հետևողական աշխատանք, որը մասնավորապես ընդգրկում է.
- Հայաստանի Հանրապետության կողմից առևտրատնտեսական ոլորտի երկկողմ և բազմակողմ միջազգային համաձայնագրերի կնքումը,
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համակարգվող օտարերկրյա պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը և համատեղ նիստերի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը և դիտանցումը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համակարգվող օտարերկրյա պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովներ.
- Հայաստան-Բելառուս
- Հայաստան-Չինաստան
- Հայաստան-Ավստրիա
- Հայաստան-Գերմանիա
- Հայաստան-Չեխիա
- Հայաստան-Ղազախստան
- Հայաստան-Եգիպտոս
- Հայաստան-Լիտվա
- Հայաստան-Լատվիա
- Հայաստան-Լեհաստան
- Հայաստան-Բուլղարիա
- Հայաստան-Ռումինիա
- Հայաստան-Լիբանան
- Հայաստան-Սիրիա
- Հայաստան-Մոլդովա
- Հայաստան-Ղրղզստան
- Հայաստան-Տաջիկստան
- Հայաստան-Վիետնամ
- Հայաստան-Ուկրաինա
- Հայաստան-ԱՄՆ
Համագործակցություն միջազգային կազմակերպություններին անդամակցության շրջանակներում`
Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների և ներկայացուցիչների գործունեությունը, կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդների և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 23.12.2004թ. N 1935-Ն և 09.11.2017թ. N1425-Ն որոշումներով, որոնցով սահմանվում են վերջիններիս նպատակները, խնդիրները և գործառույթները: